Ս/թ դեկտեմբերի 29-ին Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ու Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Հակոբյանն այցելել են Սիսիան համայնքի պաշտպանությունն իրականացնող մարտական դիրքեր, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայությանը, կենցաղային պայմաններին,ինչպես նաև զրուցել նրանց հետ:
Արմեն Հակոբջանյանն իր շնորհակալությունն է հայտնել հայրենիքի սահմաններին անառիկ պահող սահմանապահներին և շեշտել, որ հատկապես նրանց հայրենասիրությունն ու խիզախությունն է թշնամուն խաղաղություն պարտադրելու կարևորագույն գործիքը:
Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը նրանց շնորհավորել է նաև գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, եռանդ, առողջություն, երկարակեցություն և խաղաղ երկինք:
Սիսիանի համայնքապետարան