Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը. ՄԻՊ իրազեկումը

Դեկտեմբեր 30,2021 12:16

Ե՞րբ պետք է աշխատողի հետ կատարվի վերջնահաշվարկ

Մարդու իրավունքների պաշտպանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատողի հետ կատարվող վերջնահաշվարկի կարգի վերաբերյալ:

2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:

Հ.Գ. «Հետք Մեդիա գործարան»-ի լրագրողական հետաքննությունը սուպերմարկետներում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ նյութը մեզ մոտ ուսումնասիրվել է և այսօր այն, ըստ իրավասության, ուղարկում եմ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ աշխատանքային իրավունքների հարցով ուսումնասիրությունների կամ արված լինելու դեպքում Տեսչական մարմնից տեղեկություններ ստանալու համար:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031