Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ Աշոտ Մինասյանի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն. փաստաբան Միհրան Պողոսյան

Դեկտեմբեր 30,2021 12:08

Փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ-ի գործով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունս, իսկ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ երեկ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Երեկ՝ 29.12.2021թ-ին, բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու պետք է Ա. Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Ի լրումն սույն բողոքի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն, մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ նաև Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։

Միջնորդությամբ հանգամանալից ներկայացվել են Աշոտ Մինասյանի անձը բնութագրող, անձնական, առողջական տվյալները, վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի ենթադրյալ հիմքերի վերանալու մասին տվյալները և խնդրել եմ քրեական գործի ցանկացած հեռանկարի պայմաններում /գործն ըստ էության դատարան ուղարկելու կամ լրացուցիչ քննության վերադարձնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու/ վերացնել և փոփոխել առաջին անգամ և միմիայն մեկ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող 62 ամյա անձի նկատմամբ կիրառված ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը, ընդ որում ընդգծելով, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը չվերացնելու դեպքում կարող է կիրառվել ազատության սահմանափակման հետ չկապված ցանկացած խափանման միջոց, այդ թվում դեռևս 13.12.2021թ-ին ՀՀ գլխավոր դատախազին դիմած պատվարժան անձանց՝ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի, Գրիգորի Խաչատուրովի և Հրանտ Թոխատյանի անձնական երաշխավորությունները։

Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի պահ կկտրվեն ամանորյա ենթադրյալ եռուզեռից և հենց այսօր կամ վաղը՝ մինչև Աշոտ Մինասյանի ծննդյան օրը, առնվազն խափանման միջոցի վերաբերյալ կկայացնեն օբյեկտիվ որոշում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031