Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:
Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վերջին մեկ տարվա ընթացքում մեր աշխարհը բախվել է բազմաթիվ մարտահրավերների։ Այնուամենայնիվ, մեր համատեղ ջանքերն ու լավատեսության ոգին դրդել են մեզ առաջ շարժվել և հետամուտ լինել մեր ջանքերին՝ ապահովելու ավելի անվտանգ և առողջ աշխարհ մեր ժողովուրդների համար։
Մեծ հույս ունեմ, որ 2022 թվականն աճի և զարգացման նոր էջ կբացի մեր երկու բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև՝ աշխարհի բոլոր ազգերի համար` հանուն ավելի լավ ապագայի՝ լի խաղաղությամբ և բարօրությամբ»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ