Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ ԱԱԾ-ից համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի [email protected] էլ.հասցեին մի էլեկտրոնային հասցեից ստացված հաղորդագրությունը:
Իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ այն իր մեջ պարունակում է ՀՀ քր.օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք հասցնելու առերևույթ հանցագործության հատկանիշներ:
Նախապատրաստվում են նյութեր: