Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Բայդենի ստորագրած օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ. Սուրեն Սարգսյան

Դեկտեմբեր 30,2021 10:48

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ մի ամբողջ օր շրջանառվեց թեզ, համաձայն որի Բայդենը օրենք է ստորագրել Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իրականում Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանությանը վերաբերող օրենքը, որի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ գործադիրը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին:

Միաժամանակ, այս օրենքով ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ, արտաքին ուժերի ներգրավվածության մասին:

Այսքան բան: Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ:

Ցավոք 907-րդ բանաձևին վերաբերող դրույթը այդպես էլ մեր լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում:

Հ.Գ. Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե, իհարկե, ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031