Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր գնահատեց հունգարական իշխանությունների կողմից արված մարդասիրական քայլը

Դեկտեմբեր 29,2021 23:33

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հունգարական պատվիրակությունը գլխավորում էին Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Պետեր Շտարայը (Péter Sztáray) և վարչապետի աշխատակազմի պետքարտուղար Տրիստան Ազբեջը (Tristan Azbej ):

Հունգարական պատվիրակությանը օդանավակայանում ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց հունգարական իշխանությունների կողմից արված մարդասիրական քայլը։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանին 100 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ տրամադրելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031