Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ Սերժ Սարգսյանը ծրարով էր անում, Նիկոլ Փաշինյանը հարկատուի հաշվին գաղտնի է անում»․ Բագրատ Ասատրյան. «Ա1+»

Դեկտեմբեր 29,2021 22:02
Bagrat Asatryan

«Մենք շատ ծանր իրավիճակի առաջ ենք կանգնած, պարտքի բեռը տնտեսության զարգացումից ավելի է աճում, գնաճը մեծ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 1994-1998թթ․ ՀՀ ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացումներին։

Տնտեսագետը նաև ահազանգում է, որ մեր երկիրը կանգնած է դեպոպուլյացիայի վտանգի առաջ, և այդտեղ կորոնավիրուսի համաճարակը մեծ ազդեցություն ունի։

«Դա Հայաստանի համար սարսափելի բան է, երբ մենք նորից արտագաղթի խնդրին ենք բախվել։ Կարծում եմ, որ այդտեղ էլ մենք այս տարի բացասական ցուցանիշ ունենք։ Բավականին մեծ է մեկնածների ու ժամանածների տարբերությունը՝ 9 ամիսների կտրվածքով 100 հազար հոգուց ավելի է։ Եվ տարին փակելու ենք, կարծում եմ, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղած թվերով՝ 40-50 հազարի չափ»,- ասում է նա։

Բ․Ասատրյանը նաև գտնում է, որ հիմա Հայաստանում թեև համակարգված կոռուպցիա չկա, բայց կոռուպցիոն ռիսկերը չեն կրճատվել․ «Մեկ-մեկ նայում ես իշխանություններին, այնպիսի անձինք կան, որոնց անունները դասագրքերում պետք է գրել կոռուպցիոն տաղանդների շարքում, բայց այսօր նրանք պաշտոնավարում են»։

Տնտեսագետը ճիշտ է համարում, որ պաշտոնյաները բարձր վարձատրվեն, բայց նա ճիշտ չի համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշումը, որով բարձրացվել են նախարարների աշխատավարձերը։

«Այն, ինչ Սերժ Սարգսյանը ծրարով էր անում, Նիկոլ Փաշինյանը հարկատուի հաշվին գաղտնի է անում։ Պաշտոնյան պետք է բարձր վարձատրվի, բայց պետք է այնպես վարձատրվի, որ հաշվետու լինի հարկատուի, և ոչ թե այն անձի առջև, ով երաշխավորում է այդ վճարումը»,- հավելում է նա։

Անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակմանը վերաբերող զարգացումներին՝ Բագրատ Ասատրյանն գտնում է, որ իշխանությունները մեկ տարի առաջ պետք է Հայաստանը հայտարարեին բաց երկիր և բացեին ճանապարհները բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Նրա կարծիքով՝ Հայաստանն այդպիսով կխուսափեր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» վտանգից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031