Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էրեբունի» թանգարանում կցուցադրվեն Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ

Դեկտեմբեր 29,2021 19:05

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից գորգեր և կարպետներ, հնագիտական այլ առարկաներ։

Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, ավագանու անդամներ, մշակույթի գործիչներ:

Հնագետների խոսքով ներկայացված ցուցանմուշների մեծ մասը պատկանում է հայկական լեռնաշխարհի էթիունյան մշակույթին:

Ֆենոմենն այն է, որ ուշ բրոնզ- երկաթեդարյան ժամանակաշրջանում, ի դեմս էթիունյան մշակույթի, կարող ենք փաստել, որ Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը մշակութային առումով եղել է միատարր»,- ընդգծել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 29-ը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031