ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ։
Դիրքորոշման ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Առաջարկում ենք․
1․ դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտում կատարած լինելու փաստը նախատեսել որպես կարգապահական խախտման տեսակ՝ ի թիվս այլ էական կարգապահական խախտումների,
Կարդացեք նաև
2․Օրենքին հետադարձ ուժ հաղորդելու հարցը դիտարկել Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ նախատեսվող քննարկումներում՝ լավագույն փորձի վրա հիմնված, խիստ իրավաչափ նպատակ հետապնդող և հանրային շահից բխող բացառություն նախատեսելու միջոցով։
ՀՔԱՎ ԳՐԱՍԵՆՅԱԿ