Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չինաստանի դեսպանը ծանոթացել է նոր ավտոբուսների հարմարություններին

Դեկտեմբեր 29,2021 17:32

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Քաղաքապետն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում:

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ նկատել է, որ առողջ և կայուն կերպով զարգացող երկուստեք հարաբերությունները նոր նախաձեռնությունների լավ հնարավորություն են:

«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի երկարատև, որպեսզի մենք ավելի շատ տեխնիկա, այս դեպքում ավտոբուսներ բերենք Երևան: Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են: Համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը հայտնեցի պարոն քաղաքապետին, որպեսզի հետագայում նոր տեխնիկա կարողանանք բերել Հայաստան, Երևան, որպեսզի բնակիչների կյանքն ավելի հեշտացնենք և հարմարավետ դարձնենք»,- նշել է դեսպանը:

Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում:

«Երթևեկության կազմակերպումը, լուսացույցների սպասարկումը, որպես պատվիրակված լիազորություն, անցնելու է Երևան համայնքին, այս պահի դրությամբ քննարկում ենք, որպեսզի նաև խելացի լուսացույցներ ունենանք Երևանում: Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում, և այդ համատեքստում մենք ունենալու ենք նաև կառավարման կենտրոն, որը հնարավորություն է տալու ժամանակակից միջոցներով վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի նկատմամբ, որպեսզի ավելի մատչելի և հասանելի դարձնենք քաղաքացիների սպասարկումն ու կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-նշել է քաղաքապետը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031