Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցներն այսօրվանից ուսումնասիրություններ են սկսել Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը հաստատեց «Ազատության» այս տեղեկությունը։
Վարչապետին առընթեր մարմին հանդիսացող ՊՎԾ-ի լիազորությունների տիրույթում է պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ իրականացնելը՝ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում