Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը ավանդույթի համաձայն որոշել է 2021 թվականի իր ուսանող մարզիկների լավագույն տասնյակը:
Քվեարկության արդյունքներով մրցաշրջան 2021-ում ՀՖԿՍՊԻ լավագույն մարզիկ ճանաչվել է 3-րդ կուրսի ուսանող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Տասնյակում ըստ վաստակած միավորների հաջորդաբար տեղ զբաղեցրել են.
2.Վարազդատ Լալայան, աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ, 3-րդ կուրս,
Կարդացեք նաև
3.Արսեն Հարությունյան, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտ, մագիստրանտ,
4.Լիանա Գյուրջյան, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, ծանրամարտ, 1-ին կուրս,
5.Ռուդիկ Մկրտչյան, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, մագիստրանտ,
6.Հրաչյա Պողոսյան, Մ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 3-րդ կուրս,
7.Հրայր Ալիխանյան, Մ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ 23 տարեկանների Եվրոպայի արծաթե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտ, 2-րդ կուրս,
8.Շանթ Խաչատրյան, Մ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 4-րդ կուրս,
9.Արթուր Բազեյան, Մ 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտ, 4-րդ կուրս,
10.Աննա Սարգսյան, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, արագ շախմատի արծաթե մեդալակիր, շախմատ, 3-րդ կուրս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ