Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոն դարձան. 55 կգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Գագիկ Հակոբյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Առաջնության արդյունքով կձեւավորվի ազգային հավաքականի կազմը, որը, ինչպես տեղեկացրեց գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մրցաշրջան 2022-ը կսկսի հունվարի 9-ից ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով: Մարզչական շտաբը նաեւ բրոնզե մեդալակիրների միջից ավելի արժանավորին ընտրելու նպատակով մի քանի քաշային կարգերում լրացուցիչ գոտեմարտ կազմակերպեց՝ լավագույն 3-րդ տեղին ընտրելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ