Վարշավայում ավարտվել է արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում խաղացվել է 13 տուր:
Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Լ. Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 8,0-ական, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 7,5, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ 6,5-ական եւ Հովհաննես Գաբուզյանը՝ 5,0 միավոր:
Լեւոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 9,0 միավորով հանգրվանել է ամփոփիչ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 11 հնարավորից իր անվան դիմաց գրանցել է 6,5, Սուսաննա Գաբոյանը՝ 3,5 միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ