Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն սոցիալապես անապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի

Դեկտեմբեր 29,2021 14:54

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2022թ. սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից:

Սոցիալապես անապահով ընտանիքների համար գործող սակագները կմնան անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով:

Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչները 3.5 դրամով ավելի կվճարեն, իսկ մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ավելի վաղ հաստատել էր բարձրացման մասին լուրերը եւ պարզաբանել, թե ինչու։ «Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, եւ ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրությունները ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի»,- ասել էր նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031