Տավուշի Մարզպետ Հայկ Ղալումյանին ՀՀ պաշտպանության նախարարությունը պարգևատրել է:
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել պատվոգրով, այն բանի համար, որ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների եւ տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցել է:
Ի դեպ, Հայկ Ղալումյանի կենսագրության մեջ չկա ոչ մի տեղեկություն այն մասին, որ նա ժամանակին անցել է ժամկետային զինվորական ծառայություն:
Նշեք, որ Ղալումյանը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019 թվականից նշանակվել էր Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2021 թվականից ստանձնել է Տավուշի մարզպետի պաշտոնը։