Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և ծառերի արմատները։
Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռիի մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների անմիջական օգնությամբ։
Սանահինի միաթռիչք կամուրջը կառուցվել է Դեբեդ գետի վրա 1195 թ․ հայոց Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես Սանահին և Հաղպատ վանական համալիրների հուշարձանախմբի մի մաս։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ