Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիները օրեր, ժամեր, անգամ վարկյաններ են հաշվել՝ հայրենիք վերադառնալու համար, իսկ վերադառնալուց հետո դավաճանի խարանով նետվել են զնդանները. Լևոն Բաղդասարյան

Դեկտեմբեր 29,2021 12:20

Այն, որ վերադարձած գերիները հարևան մելիքությունում տոտալ ձևով խոշտանգվել են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեպես, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ հայրենիք վերադառնալով ունեցել են հոգեպես և ֆիզիկապես վերականգնվելու խնդիր, դա ևս հանրահայտ փաստ է: Հիմա, երբ որպես ծայրահեղ միջոց խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, այն ևս դիտում եմ խոշտանգում՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:

Ծանոթ չլինելով կալանքի հիմքերին՝ կալանավորման իրավաչափության վերաբերյալ չունեմ դիրքորոշում, սակայն այն գրավով փոխարինելու պարտավորությունը, իրավամբ, կարող էր և պետք է կիրառեր ինչպես վարույթ իրականացնող մարմինը, այնպես էլ՝ դատարանը: Դա է պահանջում պետության շահը, դա է պահանջում արդարադատության շահը:

Մեղքն ապացուցվելու դեպքում, ընդ որում, անհրաժեշտ է համալիր, բազմակողմանի քննություն իրականացնել՝ պարզելու համար բոլոր հանգամանքները, թող դատապարտվեն ազատազրկման, սակայն նման ֆորմատով կալանքը ոչ այլ ինչ է, քան պատիժ: Գերիները օրեր, ժամեր, անգամ վարկյաններ են հաշվել՝ հայրենիք վերադառնալու համար, իսկ վերադառնալուց հետո դավաճանի խարանով նետվել են զնդանները: Դա անթույլատրելի է:

Եթե սա քաղաքական որոշման արդյունք է, անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ վերանայվի, եթե՝ ոչ, վարույթ և հսկողություն իրականացնող մարմինները գլոբալ առումով պետք է վերանայեն իրենց նախկին որոշումները:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031