Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է #ՄիտքսԱրցախին արշավի ամփոփ տեսանյութը՝ մանրամասնելով այդ արշավի նպատակը. «Ասում ենք՝ սիրելի, արցախցի, դու մենակ չես։ Էս տեսանյութը հավաքելուց ինքս ինձ բռնացրի զգացումի վրա, որ ես եմ սկսում ինձ մենակ չզգալ։ Հետո էդ զգացումից մյուս զգացումն է արթնանում, որ հայերով մենակ չենք, իրար հետ ենք։ Եթե Արցախը մենակ չի, նշանակում է՝ հայերը մենակ չեն»:
Հովհաննես Իշխանյանն ամփոփել է. «Չկա Արցախ առանց Հայաստան, չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Հայքն առանց մեզ»:
Լուսանկարը՝ Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից/#ՄիտքսԱրցախին արշավ