Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտնի են «Գրանիշ-2021» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Դեկտեմբեր 29,2021 12:00

Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները:

«Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները:
2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ունեցել է շուրջ 850 000 այցելու: Կայքում հրապարակվել է ժամանակակից հայ գրողների 160 ստեղծագործություն:

Պարբերականում կարևոր տեղ են ունեցել նաև գեղարվեստական թարգմանությունները, որոնց թիվը 150-ից ավելի էր անցնող տարում: Բոլոր թարգմանությունները բնագիր լեզվից են, բացառված են միջնորդավորված թարգմանությունները: Լեզուների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ անգլերեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն, լեհերեն և այլն:

Ներկայացնում ենք հիշյալ անվանակարգերում հաղթողների անունները.

«Պոեզիա» անվանակարգ
• Կարեն Անտաշյան, «Սփոյլեր՝ չստացվեց»,
• Հուսիկ Արա, «Մուգ կարմիր սյուիտ»,
• Արսեն Ներսես, «Դադիվանուց ժամագիրք»,
• Գևորգ Թումանյան, «Հերթական անգամ չզոհվեցի»,
• Կարեն Ղարսլյան, «Այբուբենի եղբայրական գերեզման»:

«Արձակ» անվանակարգ
• Նորայր Սարգսյան, «Գեղեցկություն»,
• Անրի Գրիգորյան, «Մեղա քեզ, մեղո՛ւ»,
• Էլեն Հակոբյան, «Լուսարձակում»,
• Յուրի Սարգսյան, «Էկլեր»,
• Գրիշ Սարդարյան, «Կանամբի վանականը»:

«Թարգմանություն» անվանակարգ
• Լիանա Հովհաննիսյան. Ռոալդ Դալ, «Զգուշացե՛ք շնից» (պատմվածք, անգլերենից),
• Թոնդրակ. Էնհեդուաննա, «Ի փառաբանումն Ինաննայի» (բանաստեղծություններ, անգլերենից),
• Գոհար Աթիկյան, «Ժամանակակից չինական պոեզիա» (չինարենից),
• Մարիա Լազարևա. Հովհաննես Ազնաուրյան, «Ֆալոպյան փողեր» (պատմվածք, ռուսերենից),
• Տաթև Խաչատրյան. Վիսլավա Շիմբորսկա. «Վերադարձներ» (բանաստեղծություններ, լեհերենից):

«Էսսե» անվանակարգ
• Տիգրան Գրիգորյան, «Դանիելի տեսիլքը կամ հինավուրցն Աստուծո պատկերը Նորավանքում»,
• Անահիտ Ղազախեցյան, «Երազում լեռներ տեսնելով»,
• Լիլիթ Երանյան, «Քարե ցնցում»,
• Արաքս Շահինյան, «Ռամո. հարմոնիայի Նյուտոնը»,
• Լիլիթ Կարապետյան, «Արվեստի ազատականացման ճիգը»:

«Գրականագիտություն» անվանակարգ
• Թագուհի Ղազարյան, «Կասկածը՝ իբրև վիպաստեղծ գործոն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպերում»,
• Անուշ Ներսիսյան, «Ստամբուլ քաղաքի գեղարվեստական ընկալումը Օրհան Փամուքի ստեղծագործություններում»,
• Քրիստինե Բագրատյան, «Վերնագիրը՝ որպես մետալեզու, Լևոն Խեչոյանի արձակում»,
• Արեգ Բագրատյան, «Կանանց հանդեպ իրականացվող բարոյահոգեբանական բռնությունների արձագանքը իրանական սփյուռքի արձակում»,
• Վեհանոյշ Թեքեան, «Յակոբ Մնձուրի, Զահրատն ալ հետը»:

«Տարվա հայտնություն»
• Անի Տոնոյան, «Կարմրահեր քաղաք» բանաստեղծությունների շարքի համար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031