Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոմ Մոսկվի» կենտրոնը Իջևանում բացեց «Ռուսական կենտրոն»՝ Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ

Դեկտեմբեր 29,2021 11:52

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց հինգերորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Կրթական կենտրոնը բացվել է Իջևանի քաղաքապետարանի օժանդակությամբ և Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ։

Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։

«Ռուսերենը իմացությունը կարևոր է, այն միջազգային շփման լեզու է։ Ուրախ եմ, որ սա արդեն հինգերորդ կենտրոնն է, որ բացվում է Հայաստանում։ Շնորհակալություն կազմակերպիչներին, որոնք զբաղվում են նման կարևոր գործով»,- ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորեց, որ կենտրոնը մեծ ազդեցություն կունենա ամբողջ մարզում։«Հույս ունենք, որ կենտրոնը նոր էջ կբացի հայ-ռուսական մշակութային կապերի բնագավառում, մեր մարզի դպրոցականների և երիտասարդների ակտիվ մասնակցությամբ։ Նոր սերունդը կծանոթանա ռուս դասականների և արվեստի հետ»,- նշեց Հայկ Ղալումյանը։

Կրթական կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։

«Իջևանում ռուսական կենտրոնի կառուցմանն աջակցելը ներդրում է ապագայի համար, կրթական այս կենտրոնի սաները լինելու են երեխաները: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նման նախագծերին՝ ձգտելով զարգանալու և կրթվելու հավասար հնարավորություններ ստեղծել Հայաստանի տարբեր անկյուններում ապրող փոքրիկների համար։ Համոզված եմ, որ Իջևանի բնակիչները մեծ հետաքրքրությամբ մասնակից կդառնան ռուսական կենտրոնի աշխատանքին», – ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով հնարավոր է ամբողջական ինֆորմացիա ստանալ Ռուսաստանի մշակույթի և պատմության մասին։

«Մենք կարևորում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործըկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում», – ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Իջևանում արդեն մեկնարկել էին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ երեխաների համար ռուսերենի անվճար դասընթացները, որի մասնակիցները ստացան սերտիֆիկատներ և ամանորյա նվերներ։ Այսուհետև դասընթացները կշարունակվեն նորաբաց կենտրոնում։

«Հույս ունեմ, որ ռուսական կենտրոնը ոչ միայն կդառնա ռուսերենի հանրայնացման հարթակ, այլև Իջևանի բնակիչների համար սիրելի վայր, որտեղ կանցկացվեն կրթական-մշակութային միջոցառումներ», – ասաց Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Ռուսական կենտրոնների աշխարհագրությունը ընդլայնվում է, նման կրթական հարթակներ են ստեղծվելու Հայաստանի բոլոր մարզերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031