Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հանրապետությունը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ չի դիտարկել և երբևէ չի դիտարկելու». Նելլի Բաղդասարյան

Դեկտեմբեր 29,2021 10:19

«Արցախի Հանրապետության գործելակերպը և դիրքորոշումը հստակ է. Արցախի Հանրապետությունը շարունակում է միջազգային ճանաչման գործընթացը: Արցախի Հանրապետությունը սեփական տարածքային ամբողջականության վերականգնումը սահմանել է որպես ռազմավարական նպատակ: Արցախի Հանրապետությունը օգտագործում և օգտագործելու է ՌԴ խաղաղապահության ներկայության ժամկետն իր պետականության ամրապնդման համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:

Մեր զրուցակցի գնահատմամբ, ԱՀ նախագահի և ԱՀ ԱԺ հայտարարությունները ամենաուղիղ կերպով արտահայտել են հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական տրամադրությունները՝ դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի կողմից արտահայտված տեսակետների առիթով:

«Համակեցության և ընդհանրապես Ադրբեջանի կազմում հայտնվելու անգամ խոսույթն անթույլատրելի է, լինի դա գրավոր, բանավոր, թե արդեն քննարկված հիմքերով: Կարգավորման հիմնական ձեւաչափում կամ ձեւաչափից դուրս ծավալված գործընթացները, որոնք ԱՀ-ն կարող են տանել Ադրբեջանի կազմ՝ մեր տեսլականում տեղ չունեն: Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ չի դիտարկել և երբևէ չի դիտարկելու: Ըստ այդմ, վտանգավոր է որևէ խոսույթ, որը կարող է արժեզրկել ԼՂՀ հռչակումը, ինքնորոշման անցած ուղին, համայն հայության պայքարը հանուն Արցախի: Այո’, մենք գիտակցում ենք , որ կարգավիճակի խնդիրը կարող է ձգվել տասնամյակներ, բայց ստեղծված պայմաններում «հետաձգված կարգավիճակը= status quo»,- ասաց Նելլի Բաղդասարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031