Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Մենք չենք պատկերացնում, որ կարող է մայր Հայաստանը ոչնչացնել Արցախը». «Հրապարակ»

Դեկտեմբեր 29,2021 10:05

Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները թափանցիկ ակնարկներ են այն մասին, որ նա պատրաստվում է Արցախը վերջնականորեն հանձնել Ադրբեջանին՝ այն ճանաչելով որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Դրան, բնականաբար, հակադրվում են Արցախի իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանի ամեն ասածի հետ մինչ օրս համաձայնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունն են որոշելու նրա ճակատագիրը, եւ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս հակամարտության ֆոնին արդեն կարծիքներ են գեներացվում, թե Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում, որ ձեռքերը լվանա Արցախից՝ հրաժարվելով ինչպես Արցախի անունից բանակցային սեղանի շուրջ հանդես գալուց, այնպես էլ Հայաստանի բյուջեից Արցախի Հանրապետությանը ֆինանսավորելուց։ Եվ այսքան տարի Հայաստանի անվտանգության պատնեշ հանդիսացած Արցախն Ադրբեջանի դեմ պայքարում միայնակ կմնա։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ասաց՝ չի պատկերացնում, որ նման սցենար կարող է լինել, եւ մայր Հայաստանը կարող է ընդհանրապես հրաժարվել Արցախից։

– Իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արդյոք այդ մասին չե՞ն վկայում, որ նա կարծես թե մտադիր է հրաժարվել Արցախից կամ նրա խնդիրները լուծելուց։

– Որպեսզի մենք միանշանակ կարողանանք այս կամ այն եզրակացությունն անել, պետք է ավելի համապարփակ մոտեցում լինի պաշտոնական Երեւանից։ Դա պետք է իշխանության տարբեր թեւերով, տարբեր մարմիններով, ղեկավարման տարբեր աստիճաններից նման կարծիքներ պաշտոնապես հնչեն։ Ես, կրկնում եմ, չեմ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել։

– Իսկ Դուք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ի՞նչ եք հասկանում, ինքն ուզո՞ւմ է Արցախի հարցը պրոհայկական եւ պրոարցախյան տարբերակով լուծել, թե՞ ավելի շատ տանում է նրան, որ Արցախը վաղը լինի Ադրբեջանի կազմում։

– Տեսեք, մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ։ Չի լինելու էդպիսի բան։ Մնացած հարցերը ես չեմ ուզում մեկնաբանել, դիմեք համապատասխան մարմիններին։ Ես էլի եմ ասում՝ պարզապես մենք չենք պատկերացնում, որ կարող է մայր Հայաստանը ոչնչացնել Արցախը։ Մնացած դետալներն արդեն տեղում ճշտեք ձեր աղբյուրներից, համապատասխան պաշտոնյաներից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031