Երևանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Մխիթար Հայրապետյանի գրառումը
Այսօր Երևանի ավագանին քննարկում էր քաղաքի 2022 թվականի բյուջեն, որի ընթացքում անդրադարձ եղավ շախմատի հերթական բաց առաջնությանը վերաբերող հարցին: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց հաջորդ տարի Yerevan Open շախմատի միջազգային մրցաշար անցկացնելու որոշումը:
Հիշեցնեմ, որ Yerevan Open 2021-ն իրապես մեծ հաջողություն և ձեռքբերում էր հայկական շախմատի համար: Մայրաքաղաքը հաջորդ տարի այս մրցաշարի շրջանակներում կրկին հնարավորություն կունենա հյուրընկալելու աշխարհում ճանաչում ունեցող շախմատիստների՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը: