Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած ահաբեկչություն կամ մեր ազգային արժանապատվության վիրավորում Արցախի կամ Հայաստանի իշխանավորների կողմից արժանանալու է համարժեք պատասխանի

Դեկտեմբեր 28,2021 22:25

«ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցրել է մի շարք տեսակետներ, որոնք ըստ էության բացահայտ ահաբեկչություն է Արցախի Հանրապետության հայության նկատմամբ, որն ունենալու է իր բացասական հետեւանքները: Դա կարող է հասարակության մի ստվար հատվածի մոտ առաջացնել տագնապ, վաղվա օրվա նկատմամբ անվստահություն ու արտագաղթի պատճառ:

Խիստ անընդունելի ենք համարում Հայաստանի վարչապետի նման մոտեցումները Արցախի հայության նկատմամբ, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության ղեկավարության եւ Ազգային ժողովի անպատասխանատու հայտարարությունները Արցախի ժողովրդի ճակատագրի որոշման հարցում մենաշնորհ ունենալու առումով, ուստի հայտարարում ենք՝

ցանկացած ահաբեկչություն կամ մեր ազգային արժանապատվության վիրավորում Արցախի կամ Հայաստանի իշխանավորների կողմից արժանանալու է համարժեք պատասխանի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031