Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը․ պաշտպաններ

Դեկտեմբեր 28,2021 19:30

Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր…

Ուղիղ այսքան ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանիրավի քրեական հետապնդման ենթարկվեց պետական գործչի (Նիկոլ Փաշինյան) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։

Այս քրեական հետապնդումը զուգորդվեց Արթուր Վանեցյանի ձերբակալությամբ, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությամբ, որն, ի դեպ, դատարանում անձամբ ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնուհետև Արթուր Վանեցյանին կալանավորելու փորձերը շարունակվեցին նաև վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում։

Խուզարկություններ իրականացվեցին ոչ միայն Արթուր Վանեցյանի բնակարանում, այլ նաև նրա ծնողների բնակարանում, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում։ Հեռուստատեսությամբ պարբերաբար եթեր էր հեռարձակվում ահասարսուռ ձայնով մի տեսահոլովակ, որ պատմում էր Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստող խմբի մասին։ Այս ողջ ընթացքում Արթուր Վանեցյանի նկատմամբ կիրառված էր խափանման միջոց, սահմանափակված էր նրա սահմանային տեղաշարժը։

Այս քրեական գործի քննության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ գործ ունենք մտացածին, որևէ բանական հիմք չունեցող մեղադրանքների հետ։ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշմամբ էր անգամ հաստատվել, որ առկա չէ հիմնավոր կասկածը, թե Արթուր Վանեցյանը հնարավոր է առնչություն ունենա իրեն վերագրվող արարքներին։

Եվ նման պայմաններում է, որ միայն 2021 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առհասարակ տեղի չի ունեցել։

Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ
Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ

Արթուր Վանեցյանի պաշտպաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031