Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշակերտ գյուղի բնակիչը մարմնական վնասվածք է ստացել իր մոտ գտնվող ատրճանակից անզգուշությամբ կրակոց արձակելու արդյունքում

Դեկտեմբեր 28,2021 19:15
spanutyun

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Հուշակերտ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Ըստ նախապես ստացված տեղեկությունների՝ 2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:40-ին, «Որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» նախնական ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Հուշակերտ գյուղի բնակիչ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը։

Նախնական տվյալներով՝ Հուշակերտ գյուղի բնակիչը վերոհիշյալ մարմնական վնասվածք ստացել է իր մոտ գտնվող թմբուկավոր ատրճանակից անզգուշությամբ կրակոց արձակելու արդյունքում:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հայտնաբերվել և առգրավվել են նշված թմբուկավոր ատրճանակը, ինչպես նաև՝ տուժողի և միջադեպին ականատես, նույն վայրում նրա հետ միասին աշխատող տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031