Առողջապահության նախարարության Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ամանորյա տրամադրություն էր` տոնական երգեր, նվերներ ու քաղցրավենիք:
Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների գալիք Ամանորն է շնորհավորել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սիրելի՛ բալիկներ, մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ անցկացնում նախատոնական այս օրը: Այստեղ հավաքված են քաջ բալիկներ, ուժեղ ծնողներ, ովքեր ամեն օր արիաբար պայքարում են դժվարությունների դեմ: Մեր պարտքն է լինել ձեր կողքին, օգնել, որ բուժումը հնարավորինս հարթ ընթանա: Եկե՛ք մեկ ջերմացնող խոսքով, մեկ ժպիտով և ուշադրությամբ միմյանց կյանքն ավելի հաճելի ու գեղեցիկ դարձնենք»,-ասել է նախարարը։
Կարդացեք նաև
«Այս տարի մեր հաշվետվության մեջ կնշենք որոշակի փաստեր, որ ուրախություն է պարգևել թե՛ անձնակազմին, թե՛ երեխաներին: Թող նոր տարում բոլորիդ տեսնենք ավելի տոկուն, առողջ ու հաջողակ»,-նշել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները։ Իսկ Արյունաբանական կենտրոնի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար Ամանորի առիթով կենտրոնի նախասրահում տեղադրվել է դաշնամուր, որի հնչյուններն այսուհետև կուրախացնեն պացիենտներին ու այցելուներին:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ