Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արված հայտարարությունները վկայում են որդեգրված այնպիսի քաղաքական գծի մասին, որն իմաստազրկում է Արցախյան շարժումը, կասկածի տակ առնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դնում հայկական այդ երկրամասի հայաթափման հիմքերը:
Նրա ձևակերպումները նսեմացնում են արցախյան գոյապայքարում հազարավոր հայորդիների նահատակության գնով ձեռք բերված ռազմական հաղթանակները, փոշիացնում բանակցային գործընթացում արձանագրված դիվանագիտական հիմնարար ու անշրջելի ամրագրումները՝ հայ ժողովրդին նախապատրաստելով Արցախի կորստին: Նա ըստ էության ուղերձ է հղում հայ ժողովրդին, որ այլևս անիմաստ է պայքարել հայրենիքի, հայ ժողովրդի արդար ու պատմական իրավունքների համար՝ հակադրելով «լավ ապրելու» կեղծ ու անիրական հեռանկարը:
Այս ամենը հիմք է տալիս հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ներկայացնում հայ ժողովրդի ազգային ու պետական շահերը, նրանց կառավարումը կործանման է տանում մեր պետականությունը: «5165 շարժման» գործունեությունը հստակորեն ուղղված է ազգակործան այս քաղաքական տրամաբանության դեմ և այս հիմքով ենք մենք ձգտում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
Կոչ ենք անում այս հրամայականի ներքո ստորադասել կուսակցական ու ներքաղաքական բոլոր օրակարգերը: Հայտնում ենք մեր զորակցությունը Արցախի Ազգային ժողովին՝ Փաշինյանի հակազգային ու հակապետական վարքագիծը դատապարտող հայտարարության առնչությամբ:
Կարդացեք նաև
5165 ՇԱՐԺՈԻՄ