Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսների վերականգնողական քաղաքն» արդեն ընդունում է առաջին շահառուներին

Դեկտեմբեր 28,2021 17:27

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում բացված՝ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը դեկտեմբերի 26-ից  արդեն ընդունում է շահառուներին։ Տեսակով եզակի կենտրոնի նպատակը բուժման հիմնական մեթոդներին զուգահեռ՝ վիրավոր զինվորների հոգեբանական վերականգնումն է։ Այստեղ առաջին անգամ  կիրականացվի հոգեբանական բուժում՝ թվային տեխնոլոգիաների միջոցով:

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի նախնական ներդրումային գումարը եղել է ընդամենը 250 հազար դրամ։ Ինչպես հայտնեց նախաձեռնության հեղինակ Սուրեն Արեենցը՝ 7 ամիս անց կենտրոնն այլեւս իրականությունն է, եւ արդեն ավելի քան 230 հազար դոլարի ներդրում է կատարվել։

«Վահագնը զինվորների թև ու թիկունքն էր, այս մեկ տարվա մեջ ամեն  քայլափոխի ես լսում եմ որդուս անունը, պատմում են նրա սխրագործությունների, նվիրվածության մասին։ Որդիս բոլոր հարցերում օգնում էր զինվորին»,- նշեց բացմանը ներկա հերոս Վահագն Ասատրյանի մայրը՝ տիկին Սիման։ Ապա հավելեց. «Որդիս նախ զինվորի մասին էր մտածում, հետո՝ իր։ Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ իր անունով այսպիսի քաղաք է հիմնվում, որտեղ պետք է բուժվեն զինվորներն ու սպաները»։

Սուրեն Արեենցը փաստում է, որ հոգեբանական խնդիրներ ունեցող ավելի քան 12 հազար զինվորական կա: Կենտրոնում գործող վախերի եռաչափ կառավարման սենյակը կրում է Քյարամ Սլոյանի անունը, իսկ պուրակը մեկ այլ հերոսի՝ Վարդան Ամալյանի:

Կենտրոնում բուժվելու համար արդեն 300 դիմում  է ստացվել: Քաղաքում բացվեց նաև առաջին հացատունը, որտեղ աշխատելու են զինծառայողների ծնողները։ Հացատանը թխված առաջին հացը ներկաներին հյուրասիրեց Վահագն Ասատրյանի կինը՝ Հասմիկը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031