Պատերազմում զոհված զինծառայողների դիերն և մասունքները նկուղի հատակին նետելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Քննչական կոմիտեն որոշել է, որ զինվորների մարմինները նկուղում պահելը նորմալ է ու քրեական գործի վարույթը կարճել է։
Օրեր առաջ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի նախաքննությունը, արդյո՞ք քրեական գործով որևէ անձի մեղադրանք է առաջադրվել, թե ոչ և արդյո՞ք քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն պարզվեց, որ նախարարը ոչ միայն չի հարցաքննվել, ոչ միայն մեղադրանք որեւէ մեկի չի առաջադրել, այլ անգամ հետապնդելի արարք չեն համարել զոհված զինվորների մարմինները նկուղում պահելը։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ-ից, որ դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում