Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ծառուկյան. «Իմ պաշտպանյալ Գառնիկ Իսագուլյանին լռեցնելու փորձեր են անում»

Դեկտեմբեր 28,2021 16:46

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանն այսօր խոսել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի հարուցման եւ դրա միջոցով հերթական անգամ նրան լռեցնելու փորձի մասին:

Նախ, դիմելով լրատվամիջոցներին, փաստաբանը նշեց, որ այս գործը շատ կարեւոր է եւ առանցքային նշանակություն ունի, որովհետեւ վերաբերում է նաեւ լրատվությանը: «Գառնիկ Իսագուլյանը ոչ միայն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն է, այլեւ «Լայվ Նյուզ» լրատվական կայքի համակարգողը: Եվ վերջինիս լռեցնելու փորձը վերաբերելի է նաեւ լրատվական առումով նրա առաքելությանը»,- ասաց փաստաբանը:

Աննա Ծառուկյանը լրագրողներին պատմեց, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է բիրտ ձեւով: «Զինված ներխուժել են պարոն Իսագուլյանի բնակարան, ինչի արդյունքում նրա կինը ուշագնացություն է ունեցել եւ հենց իրենք շտապ օգնություն հրավիրելով կնոջը ուշքի են բերել:

Իսագուլյանը ձերբակալվել է բացառապես կալանավորման հիմքով, ինչի անհրաժեշտությունն առհասարակ չկար, քանի որ նա մեկ անգամ չէ, որ ներկայացել է ցանկացած մարմին նույնիսկ առանց ծանուցման, ուղղակի զանգով: Ուստի սա խոսում է միայն մի բանի մասին. մասկի շոուի անհրաժեշտություն է եղել, ինչը ես որպես փաստաբան, գտնում եմ, որ անթույլատրելի է»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ Քննչական կոմիտեում տեղեկացվել են, որ Գառնիկ Իսագուլյանը մեղադրվում է սուտ մատնության վերաբերյալ Վլադիմիր Կարապետյանի մասով, իբրեւ թե 2021 թվականի սեպտեմբերի 20-ին «168 ժամ» լրատվական կայքի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ բաց լրատվության տեղեկության մեջ առկա տեղեկությունները ամփոփելու եւ լրատվությանը ներկայացնելու հիմքերով: «Մեղադրանքը արդեն իսկ սկզբնական ձեւակերպմամբ փաստացի հիմնավորում է, որ իրականության հետ որեւէ աղերս չունի, որովհետեւ մի պարզ պատճառ կա. «168 ժամ» լրատվական կայքը որեւէ ասուլիս չէր կարող հրավիրել, որովհետեւ առաջնահերթությամբ ակումբ չունի որպես այդպիսին: Էլ չեմ ասում, որ պարոն Իսագուլյանը հայտնի ասուլիսի ժամանակ որեւէ կերպ իրավապահ մարմիններին չի դիմել, ինչի վերաբերյալ մենք բազմաթիվ անգամ ասել ենք եւ քննիչին եւ դատարանում՝ խափանման միջոց կալանավորման հարցը քննարկելիս, որ դատարանը փաստել է, որ դիմել է ՌԴ հատուկ ծառայություններին: Չգիտեմ, այսպիսի ձեւակերպումը ինչ կապ ունի իրավաբանության հետ, որովհետեւ եթե անձը պետական դավաճանության մասին հայտարարություններ է անում եւ դիմում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունում 333 հոդվածով քրեական գործի հարուցումը: Էլ չեմ ասում, որ ՀՀ պետական դավաճանի մասին ինչպե՞ս կարել է դիմել ՌԴ հատուկ ծառայություններին: Այսինքն, անտրամաբանական շարահյուսություններ են առկա դատարանի կողմից կայացված որոշման մեջ, ինչը խոսում է միայն մի բանի մասին. ուղղակիորեն պեղել են Իսագուլյանին կալանավորելու հիմքեր, որ պարոն Իսագուլյանին որպես քաղաքական գործչի լռեցնելու փորձ են կատարում, այնուհետեւ որպես լրատվության նկատմամբ միջամտություն, որովհետեւ վերջինը ունի նաեւ հեղինակային հաղորդում, որը վարում է եւ բազմաթիվ հարցեր է բարձրացնում»,-հայտարարեց Աննա Ծառուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031