Ռուս խաղաղապահ զորամիավորումը Լեռնային Ղարաբաղում իրականացրել է լուրջ առաջադրանքներ և այս պահին էլ տարածաշրջանում պրոֆիլային առաջադրանքներ է կատարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության խորհրդակցության ժամանակ:
«Մեր խաղաղապահ առաքելությամբ մենք կարողացանք հանդարտեցնել իրավիճակն այնտեղ, և հետո էլ քայլեր են իրականացվում պլանային աշխատանքների շուրջ: Հիմա դրանք կարելի է անվանել պլանային: Աստիճանաբար կյանքը վերադառնում է տարածաշրջան: Այնտեղ, գնալով ավելի շատ, խաղաղություն և հանդարտություն է տիրում»,- ասել է Շոյգուն:
Ըստ նրա՝ այդ գործում հսկայական ներդրում ունեն նրանք, ովքեր զբաղվել են բժշկական, մարդասիրական օգնությամբ:
Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, որոնք ծառայություն են իրականացնում երկրից դուրս տարբեր բազաներում, հատկապես Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում:
Կարդացեք նաև
«Բայց հատկապես այդ երկու կետերում: Այն ինչ եղավ, մեկ տարի առաջ Ղարաբաղում, երբ չափազանց բարդ, չափազանց սուր իրավիճակը մեր Գլխավոր հրամանատարության ջանքերով, որը վարում էր այդ բանակցությունները, կատարում այդ աշխատանք փաստացի շուրջօրյա ռեժիմով, հաղթահարվեց»,- ասել է Շոյգուն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ