Shamshyan.com. Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից:
Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք» խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահմաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է մոտ 4 մլն դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի