Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ «Պոնչիկ-պոնչիկ» սրճարանի դիմաց գտնվող լեհական հագուստի խանութում։
Նախնական տեղեկությամբ, սպանված են գտել հագուստի խանութի տիրոջը՝ Անահիտ Իսկանդարյանին՝ կոկորդը կտրած։
Հիշեցնենք, Անահիտ Իսկանդարյանը սպանված Կարեն Եսայանի՝ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի, մայրն է։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ժամը 13․50-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի մոտ, մահացած մարդ կա, մահացողը կին է։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ՝ անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար։
Շիրակի դատախազ Գուրգեն Գիրգորյանը հայտնեց, որ հայտնաբերվել է 1958 թվականին ծնված Ա․-ի դին, դեպքի վայրում աշխատում են նախաքննության մարմիները: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ