Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանության դեպքը չի բացահայտել շահադիտական շահագրգռվածությունից ելնելով. քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դեկտեմբեր 28,2021 14:17

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով 01.09.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3֊րդ մասի 3-րդ կետով, 38-311֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2֊րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում (հետագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ) քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ. Ս.-ն 2021թ. հուլիսի 15-ին վարույթ է ընդունել խմբով բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում, նա, գործով ունենալով դեպքի իրադրությունը պատկերող տեսագրությունները, դրանց զննման, ինչպես նաև իր ընկեր Տ. Ա.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքում տեղեկանալով դեպքին վերջինիս մտերիմ անձի՝ Վ. Մ.-ի առնչության մասին, ողջամիտ կասկածներ ունենալով հանցանքի կատարմանը նրա մասնակցության վերաբերյալ, վերջինիցս կաշառք ստանալու նպատակով, թաքցրել է նշված հանգամանքը, այդ կապակցությամբ որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարել, նրան հայտնաբերելու ուղղությամբ հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին գրավոր հանձնարարություն չի տվել:

Արդյունքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքը չի բացահայտվել, իսկ քրեական գործով վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է: Ցուցաբերված անգործության հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է հանրային-իրավական պաշտպանության տիրույթում գտնվող արդարադատության շահը, ենթադրյալ հանցանք կատարած անձը խուսափել է քրեական պատասխանատվությունից:

Բացի այդ, քննիչը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերոնշյալ եղանակով ակնհայտ ապօրինի անգործության և քրեական գործով վարույթը այդ հիմքով կասեցնելու համար, իր ընկերոջ՝ Տ.Ա.-ի միջնորդությամբ՝ Վ. Մ.-ից 2021թ. հուլիսի 29-ից մինչև նույն թվականի օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. օգոստոսի 27-ին քննչական բաժնի տարածքում հանդիպել է ընկերոջը, և նրա միջոցով ստացել պահանջված կաշառքի գումարը:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար քննիչ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3֊րդ կետով, վերջինիս մտերիմ, միջնորդ հանդիսացած Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ նշված երեք անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031