Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանն ընտրվեց նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջին տեղակալ: Նա ընտրվեց 37 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:
Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Լեւոն Հովհաննիսյանը մեծ փորձ ունի բանկային համակարգում, ֆինանսական ոլորտում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
«2009 թվականից աշխատել եմ բանկային ոլորտում: Նաեւ վերջերս USAID-ի եւ ՀՀ կառավարության համատեղ ծրագրի համակարգող եմ եղել, ծրագրի ղեկավար եմ եղել շուրջ մեկ տարի: 2019-ի ապրիլից եղել եմ Երեւանի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ