Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում Երեւանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Լիլիթ Պիպոյանը ներկայացրել են դիմումներ՝ ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին. նա շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները եւ համապատասխան հանձնաժողովում աշխատանքները:
Հիշեցնենք, որ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո, սա նոր քաղաքապետի գլխավորությամբ ավագանու առաջին նիստն է:
Կարդացեք նաև
Օրակարգում 22 հարց է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ