Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրուհին «մաքրել է» պաշտոնյաների՝ իրեն վստահված բնակարանների ոսկյա զարդերը

Դեկտեմբեր 28,2021 11:43

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Ալյոնա Ա.-ն եւ հայտնել, որ Երեւանի Նանսենի փողոցի մի շենքում իր կողմից մաքրության աշխատանքներ կատարելուց հետո իրեն մեղադրել են գողություն կատարելու մեջ: Նրա խոսքով՝ իրեն զանգահարել եւ սպառնացել են այդ շենքի բնակարանների տերերը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանություն է ահազանգել նշված շենքի բնակչուհի՝ անեսթեզիալոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կ. Պ.-ն՝ հայտնելով որ իր բնակարանում որպես մաքրուհի աշխատած Ալյոնան բնակարանի ննջասենյակի զարդատուփից գողացել է կանանցի ոսկյա զարդեր, որոնց բացակայությունը ինքը նկատել է միայն դեկտեմբերի 25-ին:

Ավելի ուշ նույն խնդրով հաղորդում է ներկայացրել նաեւ նույն շենքի մեկ այլ բնակիչ՝ նախարարի օգնական Լ. Մ-ն՝ նշելով, որ իր բնակարանում կրկին որպես մաքրուհի աշխատած Ալյոնան բնակարանի խոհանոցում գտնված թիթեղյա տարայից գողացել է մետաղադրամներ, իսկ ննջասենյակի զարդատուփից՝ արծաթյա զարդեր:

Ըստ ահազանգի՝ Ալյոնան գողություն է կատարել նաեւ նույն շենքի մեկ այլ բնակչի՝ ՊԵԿ-ի բաց թողման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Կ. Պ-ի բնակարանից: Նրա բնակարանի փակ պատշգամբի զգեստապահարանից Ալյոնան գողացել է տղամարդու ոսկյա մատանի, վզնոց եւ թեւնոց:

Այս պահին պարզվում է վնասի չափը: Ձեռնարկվում են միջոցառումներ այդ մաքրուհուն եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031