Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց որոշումը։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։
Պաշտպանական կողմը միջնորդել էր փոխել խափանման միջոցը, քանի որ այլեւս Առուշանյանը չի կարող ազդեցություն ունենալ վկաների վրա։ Դատավորը երեկվանից խորհրդակցական սենյակում էր։
Նիստը կշարունակվի այսօր ժամը 15.00-ին:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի ՖԲ էջից