13-ամյա գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ազատ ոճի ծրագիրը կատարելուց հետո ասել է, որ սահքի ընթացքում իր համար շատ կարևոր է հայ ժողովրդին քաջալերելը։
— Իմ ազատ ոճի ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես նույնպես հայ եմ հորս կողմից։ Վերջերս Հայաստանը պարտվեց Ադրբեջանին պատերազմում և զիջեց Արցախը։ Ինձ համար շատ կարևոր է, երբ ես սահում եմ ծրագիրը, ուրախացնել այն ժողովրդին, ում արյունը հոսում է իմ երակներում, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին։
Ցավոք, ես ինքս Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ հաղթել սառույցի վրա՝ ի պատիվ իմ երկրի։ Բացի այդ, բոլորովին վերջերս մահացավ տատիկս, երբ ես մարզում էի այս ծրագիրը։ Սա նույնպես կարևոր է ինձ համար։ Ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է այն բեմադրել Դանիիլ Գլեյխենգաուզը, և որքան լավ եմ ես դա անում։
Առաջին հայկական ճակատ ֆան շարժում
Կարդացեք նաև