Վերջին օրերին հասարակությունը ստիպված է լսել պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձի վիճելի հայտարարություններն ու արդարացումներն այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ նրա իշխանավարման ժամանակ եւ պատճառով։
Հատկապես ցնցող են Արցախի հարցի փաշինյանական մեկնաբանություններն ու պատերազմի-խաղաղության-ապաշրջափակման-սահմանազատման թեմայով մտորումները։ Պարզվում է՝ իշխանությունը քարտեզներ է փնտրում, որոնք մեզ համար շահեկան կլինեն, եւ որոնցով կկարողանան սահմանազատում իրականացնել՝ պահպանելով մեր ունեցածը, բայց չեն գտնում, որովհետեւ դրանք մեզ համար շահեկան չեն։
Բայց եթե այս ամենը 2020-ի պատերազմում պարտության հետեւանքն է, ապա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է ամրագրվեին այն դիրքերը, որտեղ հրադադարի պահին կանգնել էին հայ-ադրբեջանական զորքերը։ Չէ՞ որ այդ պահի դրությամբ ենք մենք Շուշին ու Հադրութը կորցրել։
Իսկ եթե առաջնորդվում ենք քարտեզներով եւ սահմանազատումն իրականացնում ենք սովետական ինչ-որ քարտեզով, ապա Շուշին ու Հադրութը պետք է ԼՂԻՄ-ի, այսինքն՝ այսօրվա Արցախի մաս կազմեն։ Պետք է 2 տարբեր ելակետից՝ պատերազմ, թե քարտեզներ, ընտրվի մեկը, այլ ոչ թե այդ ելակետերի բոլոր վատ հետեւանքները կրենք մենք, բոլոր լավ հետեւանքները՝ հակառակորդը։
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում