Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվող արագ շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունում մասնակիցները խաղացել են ինը տուր: Մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն առայժմ ունի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 6,5 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում:
Կանանց առաջնությունում խաղացվել է ութ տուր: Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը վաստակել է 5,5 միավոր եւ 15-րդն է:
Այսօր կորոշվեն աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները, իսկ վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ