Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլարշավ Հայաստանի երկայնքով. Ամբողջությամբ գործակվում է Հայաստանի առաջին քայլարշավային ազգային երթուղին

Դեկտեմբեր 27,2021 23:40

Այս ամիս Հայաստանի քայլարշավային ոլորտում  նշվում է մի կարևոր իրադարձություն՝ «Տրանսկովկասյան արահետ»-ն ամբողջությամբ գործարկվում է Հայաստանում  որպես առաջին ազգային երթուղի։

Երթուղու 827 կմ հատվածն ամբողջ Հայաստանի երկայնքով, ՀՀ հյուսիսային սահմանից մինչև հարավային սահման, պատրաստ է՝ ամբողջովին քարտեզագրված, անցել է նախնական փորձարկում և սպասում է քայլարշավորդներին։ Այս ամենն իրականություն է դարձել թիմի բազմաթիվ անդամների, կամավորների, քայլարշավորդների, դոնորների և գործընկեր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, ում կողմից խրախուսումը և բացարձակ հավատը վերջին հինգ տարիների ընթացքում օգնել են նախաձեռնողներին հասնել այս նշաձողին:

«Տրանսկովկասյան արահետ»-ը մասն է կազմում միջազգային ծրագրի, որի նպատակը Հարավային Կովկասի երկրներով երկարաձիգ արշավային երթուղու ստեղծումն է, և տարածաշրջանի նպաստավոր դիրքավորումը  աշխարհի արկածային զբոսաշրջության ոլորտում։

Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2015թ-ից տարբեր հետազոտական աշխատանքների իրականցմամբ, և արդեն  2017թ.-ին Հայաստանում «Տրանսկովկասյան արահետ»  նորաստեղծ հասարակական կազմակերպությունը մեկնարկեց երկրում առաջին լայնածավալ արահետաշինական ծրագիրը՝ կառուցելով 85 կմ երկարությամբ բազմօրյա արշավային շրջանաձև երթուղի Դիլիջան ազգային պարկում, որը դարձավ միջազգային չափանիշներով կառուցված արահետային ենթակառուցվածքի առաջին նմուշը։ Այս ծրագրի ընթացքում որդեգրված սկզբունքներն այն ժամանակվանից ի վեր կրկնօրինակվել և ներդրվել են Հայաստանի այլ արշավային ուղղություններում, ներառյալ Լոռու մարզում՝  Դեբեդի կիրճը, հարավային Վայոց ձորի լեռնային գոտիները և Սյունիքի մարզում՝ Որոտանի կիրճը: Այս և այլ ջանքերի շնորհիվ երթուղու տարբեր հատվածները, որոնք ամբողջությամբ գծանշված և կանոնավոր կերպով սպասարկվում են, իրար հետ վերցրած կազմում են 284 կմ կամ ընդհանուր երկարության 34%-ը, թիվ, որն ամեն տարի ավելանում է։ Ընդհանուր արահետի մնացած հատվածները ներկայումս գծանշված չեն, բայց դրանք լայնորեն ուսումնասիրվել են, փորձարկվել են և ամբողջությամբ փաստաթղթավորվել՝ առաջիկա տարիների ընթացքում գծանշման և կառուցման աշխատանքները ավարտելու միտումով։

Հյուսիսից հարավ քայլարշավային երթուղու մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է վեբկայքի համապատասխան բաժնում՝

Ազգային երթուղու գործարկման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հասանել է նաև այս հղմամբ

Տեղեկատվության հրապարկման համար հասանելի են նաև որակյալ լուսանկարներ և տեղեկատվության անգլերեն տարբերակը։

 

«Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության աջակցման հասարակական կազմակերպություն

 

Ինչպե՞ս հասանք այստեղ: Դե, Տրանսկովկասյան Արահետի հայկական հատվածի պատմությունն ինքնին երկար ու հետաքրքիր է։

Այն սկսվեց 2015-ի ամռանը, երբ Հայաստանում բնակվող անգլիացի հետազոտող Թոմ Ալենն առաջին անգամ փորձեց քայլել երկրի ամբողջ երկարությամբ, և ձախողվեց: Թոմը պարզեց, որ, թեև Հայաստանն ուներ արշավային անհավատալի ներուժ, սակայն,  վայրի բնությանն ու պատմական վայրերին մոտենալու ենթակառուցվածքները գրեթե բացակայում էին: Այս ամենը նրան ոգեշնչեց սկսել ազգային արահետի նախագիծ՝ բարելավելու առկա վիճակը և հասանելիությունը դեպի Հայաստանի հիասքանչ լեռնաշխարհը։ Այնուհետև, Թոմը տեղեկացավ Վրաստանում արշավորդների խմբի մասին, ովքեր երազում էին նմանատիպ գաղափարի իրականացման մասին, այս անգամ՝ Վրաստանում: Նրանք միավորեցին ուժերը, և ծնվեց Տրանսկովկասյան Արահետ նախագիծը։

Հաջորդ տարի, 2016թ․, Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական ընկերության (Royal Geographical Society) և բրիտանական արտաճանապարհային մեքենաներ արտադրող Land Rover-ի աջակցությամբ, Թոմը և կամավորների մի փոքր թիմ կազմակերպեցին հետազոտական արշավ՝  քարտեզագրելու երթուղու առաջին տարբերակը, որն այսօր հրապարակում ենք:

Այդ ժամանակից ի վեր մենք աջակցել ենք ևս մի քանի  փորձարկող արշավորդների, ովքեր բավական խիզախ գտնվեցին հաղթահարելու նախնական քարտեզագրված արահետը՝ տրամադրելով արժեքավոր տեղեկություններ, օգնելով կատարելագործել երթուղին և վերադառնալ տուն՝ առաջ տանելով մեր առաքելությունը:

2017թ.-ին Աշոտ Դավթյանի ղեկավարությամբ Հայաստանում մեր նորաստեղծ հասարակական կազմակերպությունը  մեկնարկեց երկրում առաջին լայնածավալ արահետաշինական ծրագիրը՝ կառուցելով 85 կմ երկարությամբ բազմօրյա արշավային շրջանաձև երթուղի  Դիլիջան ազգային պարկում, որը դարձավ միջազգային չափանիշներով կառուցված արահետային ենթակառուցվածքի առաջին նմուշը։ Այս գործում մեծ դեր խաղաց ամերիկահայ արահետաշինարար Հանս Քեյֆերը, ով մասնակցում էր ծրագրում  Հայաստանից և արտերկրից ժամանած կամավորների հետ վերապատրաստում անցկացնելու և աշխատանքային խմբերը ղեկավարելու համար:

Այս ծրագրի ընթացքում որդեգրված սկզբունքներն այն ժամանակվանից ի վեր կրկնօրինակվել և ներդրվել են Հայաստանի այլ արշավային ուղղություններում, ներառյալ Լոռու մարզում՝  Դեբեդի կիրճը, հարավային Վայոց ձորի լեռնային գոտիները և Սյունիքի մարզում՝ Որոտանի կիրճը: Նշվածներից յուրաքանչյուրն այժմ Տրանսկովկասյան Արահետի առանձնահատուկ հատված է, որը կարելի է արշավել առանձին կամ որպես ազգային երթուղու մաս:

Այս և այլ ջանքերի շնորհիվ երթուղու տարբեր հատվածները, որոնք ամբողջությամբ գծանշված և կանոնավոր կերպով սպասարկվում են, իրար հետ վերցրած կազմում են 284 կմ կամ ընդհանուր երկարության 34%-ը, թիվ, որն ամեն տարի ավելանում է։

Ընդհանուր արահետի մնացած հատվածները ներկայումս գծանշված չեն, բայց դրանք լայնորեն ուսումնասիրվել են, փորձարկվել են և ամբողջությամբ փաստաթղթավորվել՝ առաջիկա տարիների ընթացքում գծանշման և կառուցման աշխատանքները ավարտելու միտումով։

Եվ Cartisan-ի թիմի (նախկինում TCT կամավորներ) նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ կարող եք ձեռք բերել 1:25․000 մասշտաբի տեղագրական քայլարշավային քարտեզներ, որոնք կուղեկցեն Ձեզ Հայաստանի երեք հրաշալի մարզերում՝ նոր քարտեզների սպասումով։

Մենք միակը չենք, որ արահետներ ենք կառուցում Հայաստանում. այդ իսկ պատճառով թափանցիկությունն ու համագործակցությունը եղել են մեր աշխատանքի հիմնական արժեքներից։ Ի վերջո, արահետները հանրային ենթակառուցվածքի մասն են, ոչ թե մասնավոր: Հիմք ընդունելով արահետների հետազոտության տվյալների մեր բազան՝ մենք աջակցում ենք այլ կազմակերպություններին սեփական արահետների նախագծերի մշակման և ստեղծման հարցում, աշխատում ենք տեղացիների հետ՝ բարելավելու արահետներն իրենց համայնքներում և հրավիրում ենք հավակնոտ հայ երիտասարդներին մասնակցել ամառային ճամբարներին՝ սովորելու արահետների կառուցման հմտությունները, դրանց պահպանումը և թիմային աշխատանքը:

Համայնքների վրա կենտրոնացումը նշանակում է, որ երթուղու ամենազարգացած մասերից շատերն իրականում ֆինանսավորվել կամ իրականացվել են մեր բազմաթիվ գործընկերների կողմից, մասնավորապես,  Trails For Change, HIKEArmenia և People In Need (ARK Armenia-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ), ինչպես նաև WWF Հայաստանի (Barev Trails ծրագրի միջոցով), Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի:

Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել այս կազմակերպություններին և դրանցում ներգրավված մեր ընկերներին՝ հավատալու այն ամենին, ինչը երբեմն կարող էր թվալ անիրականանալի, և հուսով ենք, որ այսօրվա մեր հայտարարությունը հակառակը կհաստատի:

Այսպիսով, ի՞նչ է սպասվում, երբ Դուք քայլարշավում եք Տրանսկովկասյան Արահետով՝  Հայաստանի ամբողջ երկայնքով։

Դե, իհարկե, մենք կարծում ենք, որ այսօր հրապարակվող երթուղին, որն արդյունք է  հարյուրավոր օրեր արշավելու, հազարավոր կիլոմետրեր հետազոտելու և բառացիորեն միլիոնավոր նոր տվյալներ քարտեզի վրա ավելացնելու, ներկայացնում է Հայաստանի եզակի մշակութային և բնական լանդշաֆտների ամենալավ ընտրանին, և հանդիսանում է համաշխարհային կարգի արշավային փորձառություն։

Եթե այս տարի հետևել եք մեր հրապարակումներին Instagram-ում կամ Facebook-ում, կիմանաք, որ մեր թիմի հիմնական անդամներից երկուսը՝ Թոմը և Մեգանը, արշավել են ամբողջ երթուղին փորձարկելու վերոնշյալ տեսությունը։

Բայց առաջարկում ենք մի կողմ դնել Թոմի կամ Մեգանի ներկայացրածը և ինքներդ ստուգել երթուղին, կարդալ ուղեցույցերը և, հավանաբար, սկսել մտածել, թե երբ կարող եք մի քանի շաբաթ անցկացնել սարերում՝ փորձարկելու համար այս նոր երկարաձիգ արահետը։

Եվ եթե կցանկանաք  մի փոքր ավել տեղեկություն ստանալ, Ձեզ կարող է հետաքրքրել մեր բոլորովին նոր արշավային աջակցության ծրագիրը, որն ամբողջ 2022 թվականի ընթացքում Տրանսկովկասյան Արահետի առաջին արկածախնդիր արշավորդներին հնարավորություն կտա ստանալու ուղիղ մենթորություն և մանրամասն տեղեկատվություն:

Ցանկանու՞մ եք լինել նրանցից մեկը: Սեղմեք այստեղ՝ տեսնելու, թե ինչ է սպասվում, և նախապես գրանցվեք ։ Հետևեք մեր տեղեկագրերին 2022 թվականի սկզբին՝ TCT Trailblazers ծրագրի մասին ավելին իմանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031