Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե, Արցախը Հայաստան է և վերջ, բայց կարո՞ղ է դա ասելու հետևանքով Արցախից կեսն է մնում, ինչպես եղավ». Տիգրան Ուրիխանյան

Դեկտեմբեր 27,2021 23:03

«Այսօր, երբ այս շարժումը գեներացնում ենք, հաճախ հանդիպում ենք կարծիքի՝ դուք մեր սուվերենության, մեր պետականության դեմ եք: Մինչդեռ, եթե մենք այս գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասցնենք, գիտեք՝ ՌԴ-ն գտնվում է շրջափակման մեջ ամբողջ արևմտյան աշխարհի կողմից, ուստի չի բացառվում, որ Թուրքիան այնպիսի հուժկու գործընթաց կանի, որ մենք Սյունիքն էլ կկորցնենք»,-«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման տարեկան ամփոփիչ համաժողովի ընթացքում հայտարարեց շարժման հիմնադիր անդամ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանը:

Ըստ նրա, եթե այս շարժումն օր առաջ չհասցնեն իր ավարտին, կրկին կանգնելու ենք կոտրված տաշտակի առաջ:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն էլ նշեց՝ շարժման նպատակն է ցույց տալ Հայաստանի եվրասիական գործընկերներին, ինչպես որ ՀՀ-ն կա: Այս առիթով նա մանրամասնեց. «Եթե ՀՀ քաղաքական վերնախավում ընդունվեր որոշում, որ ՀՀ-ն պիտի դառնա ՌԴ-Բելառուս միութենական պետության անդամ, ապա այդ որոշումն արագ կիրականացվեր, և մենք արդեն վաղուց կլինեինք միութենական պետության անդամ: Բայց քանի որ նման որոշում չկա, այդ գաղափարը օծման, ձևակերպման, բյուրեղացման փուլում է, կարևոր է, որ ճիշտ հասցնենք մեր գործընկերներին Մոսկվայում, Մինսկում, թե ինչ ենք ուզում մենք, ինչու ենք մենք շահագրգռված, որ ՀՀ-ն ոչ թե ստորացուցիչ, մեջքը ծռած դիրք ունենա իր ապագան որոշելու հարցում, այլ արժանապատվորեն իր ինքնությունը պահած ավելի մոտենա Ռուսաստանին, քան հիմա է»:

Ըստ նրա՝ ՀՀ-ի վերնախավի և բնակչության հիմնական մասի միջև խզում կա, քանի որ վերնախավի քաղաքական մտածելակերպը միշտ և մեծամասամբ չէ, որ կիսվում է բնակչության լայն խավերի կողմից»:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը փաստեց՝ վերջին տարիներին հայ- ռուսական միջպետական հարաբերությունները հիմնականում ձևավորվում են խնդիրների վրա: Ըստ նրա՝ պետք է այդ հարաբերությունները կառուցել շահերի համադրելիությամբ: Ըստ նրա՝ մինչև հաշվի չառնենք ՌԴ շահերը, խնդիր ենք ունենալու:  Նա պարզաբանեց. «Արցախը Հայաստան է և վերջ: Իհարկե, Արցախը Հայաստան է և վերջ, բայց կարողա՞ դրա ասելու հետևանքով Արցախից կեսն է մնում, ինչպես եղավ: Շարժումը պիտի ուշադրություն դարձնի այն խնդիրներին, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, որպեսզի դրանք դրվեն փոխշահավետ հարթության վրա: Երբ խոսում ենք մեր շարժման  պոտենցյալի մասին, մենք պիտի ունենանք նաև քաղաքական հավակնություններ, եթե ուզում ենք, որ մեր երկիրը գնա փոխշահավետության վրա հիմնված հարաբերություններով: Եթե կան մարդիկ, որոնք փորձում են վերագրել մեզ ՀՀ ինքնիշխանության կորուստ, ապա գլուխները քարովն են տվել նրանք, որոնք համարում են, որ Ֆրանսիան կամ Ավստրիան կամ ԵՄ այլ անդամ պետությունները, որ ունեն ընդհանուր իրենց զինված ուժերը, ընդհանուր տարադրամը, իբր զրկվել են իրենց ինքնավարությունից: Դրանք մարդիկ են, որոնք չեն ուզում, որ ՀՀ-ն մտնի հարատև զարգացման փուլ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031