Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Սպիտակ համայնքի նորընտիր ղեկավար Քաջայր Նիկողոսյանի երդման և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, ավագանու անդամներ, պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, հյուրեր, Սպիտակի բնակիչներ:
Սպիտակ համայնքի նորընտիր ղեկավար Քաջայր Նիկողոսյանը երդվեց և շնորհակալության հայտնեց ներկաներին ցուցաբերած վստահության համար՝ ավելացնելով, որ առջևում քրտնաջան աշխատանք է սպասվում, որպեսզի սպիտակցին հնարավորինս արագ զգա դրական փոփոխությունները քաղաքում:
Շնորհավորելով նորընտիր համայնքապետին՝ Գոռ Ասրյանը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել Սպիտակի օրեցօր առաջընթացի և զարգացման համար:
Նորընտիր համայնքապետին և ավագանու կազմին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր հղեց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետարան