Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց պետք է Հայաստանը սարքել «պռախադնոյ դվոր», իսկ ՀՀ-ի համար տնտեսական էֆեկտը լինելու է զրո». Նաիրա Զոհրաբյանը՝ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Դեկտեմբեր 27,2021 21:21

«Բոլորիս էլ հասկանալի է, որ Մեղրիի միջանցքի կամ ինչպես ուզում եք կոչեք՝ հաղորդակցությունների ապաշրջափակման տնտեսական էֆեկտը լինելու է զրո»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեց` երբ 1990-ականներին լրագրող էր, Հեյդար Ալիևը, խոսելով Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին, մի նախադասություն էր ասել, որը իր քաղաքական գիտակցության մեջ մնացել է: Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց. «Հեյդար Ալիևն ասաց՝ այս նավթամուղով հոսելու է ոչ թե նավթ, այլ քաղաքականություն: Հիմա այս միջանցքը, որն այսքան պետք է թուրքին ու ադրբեջանցուն, պետք է ոչ այնքան, որ ճանապարհ չունեն, այլ նրանց պետք է այդ ճանապարհի քաղաքական արժեքը: Իրենք ՌԴ-ի հետ էլ, Իրանի հետ էլ ունեն ճանապարհ:  Ուղղակի իրենց պետք է Հայաստանը սարքել «պռախադնոյ դվոր»:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ այդ ճանապարհի՝ ՀՀ-ի համար տնտեսական ազդեցությունը լինելու է զրո:

Խոսելով Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացման և ՀՀ կառավարության կողմից հնչող այն հայտարարությունների մասին, թե դրանից ՀՀ-ն շահելու է, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ի՞նչ է շահելու Հայաստանը, բացի նրանից, որ պոմիդոր, շուկայում մանդարին ծախողի հոգեբանությամբ ասում են՝ լավ կլինի: Լավ չի լինի: Թուրքիան իր էժան ու հազար անգամ որակյալ ապրանքներով՝ թե տեքստիլով, թե գյուղատնտեսությամբ, պարզապես կոչնչացնի ՀՀ-ի փոքր, նոր ոտքի կանգնող տեքստիլ արդյունաբերությունը, իսկ գյուղատնտեսությունը Թուրքիան կվերածի Չեռնոբիլի, որ դրանից հարյուրավոր տարիներով չեք կարողանա ոտքի կանգնել: ՀՀ-ն այդ միջանցքի բացումից որևէ տնտեսական շահ չի ունենա: Մեր տնտեսության թոքերը շատ սեղմ են, մեր շուկան սեղմ է, իսկ արտագաղթը կատաստրոֆիկ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031