Լրահոս
Օրվա լրահոսը

Կփոխվի՞ Գորիսի համայնքապետի խափանման միջոցը

Դեկտեմբեր 27,2021 21:44

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքի փոխման վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը կհրապարակի դեկտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին կայացած նիստում Առուշ Առուշանյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, որից հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը։ Մոտ մեկ ժամ ապացույցների հետազոտումից հետո՝ Առուշանյանի պաշտպանական կողմը միջնորդեց իրենց վստահորդի խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ եւ 30 մլն դրամից ավելի գրավով։ Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննության եւ դատաքննական ցուցմունքներ տալու փուլն ավարտված է, այսինքն` վկաների նկատմամբ ազդեցություն ունենալու ռիսկերը նվազել են: Մեղադրանքի  կողմը առարկեց պաշտպանների միջնորդությանը։ Ըստ նրանց՝ ամբաստանյալ Լուսինե Ավետյանը չի բացառում, որ էլի ցուցմունք կտա ու բացի սա, կա եւս 6 վկա, որ պիտի հարցաքննվեն։ Նշենք, որ անցած,  նոյեմբերի 29-ին կայացած նիստում՝ Լուսինե Ավետյանը հայտարարեց, որ հոգեպես ճնշված լինելու հանգամանքով պայմանավորված սուտ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031