Այսօր Դիլիջանում մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը: Դիլիջանի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Դիլիջանի, Հաղարծինի, Հովքի նորակոչիկները:
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները, Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ և Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահան Սիմոնյանը, ով իր օրհնությունը փոխանցեց նորակոչիկներին:
Կարդացեք նաև
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ իր հերթին դիմելով նորակոչիկներին, նշեց ծառայության ընթացքում սպասվող դժվարությունների և հայրենիքի հանդեպ պատասխանատվության կարևորության մասին.
«Բանակային կյանքը հեշտ ու հարթ չէ, երբեմն լինելու են դժվարություններ, խոչընդոտներ: Չվախենա՛ք. երբեք ոչնչից չվախենա՛ք: Դա այն ճանապարհն է, որ պիտի անցնի յուրաքանչյուր հայ տղամարդ, կոփվի ու հայրենիքի իրական իմաստը հասկանա ու զգա:
Արժանի կլինե՛ք ձեր ծնողներին և այն սերնդին, որ անմ ու բարի վերադարձ բոլորիդ»:
Սաթենիկ Հովսեփյան